«Ֆեյսբուք»-ի խափանումը միայն Հայաստանում չէ, խուճապի կարիք չկա. Սամվել Մարտիրոսյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք»-ի խափանումը կապված չէ Հայաստանի հետ: Խնդիրն ամբողջ աշխարհում է, խուճապի մատնվել պետք չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով «Ֆեյսբուք»-ի համատարած խափանման խնդիրը:

«Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ: Սա կարող է նշանակել երկու բան. կամ «Ֆեյսբուքն» ունի ինչ-որ տեխնիկական խնդիր իր կողմից կամ հաքերային հարձակում է. նման բան նախկինում եղել է, կարողացել էին մտնել մարդկանց հաշիվներն` առանց մուտքագրելու գաղտնաբառը: Ամեն դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Կարծում եմ, մի քանի ժամվա ընթացքում կվերականգնվի»,- մեկնաբանեց Մարտիրոսյանը:

Րոպեներ առաջ խափանվեցին Meta ընկերությանը պատկանող «Ֆեյսբուք» և «Ինստագրամ» հարթակները: Թե հարթակները երբ կվերականգնվեն, ընկերությունը հաղորդագրություն չի հրապարակել:

Հայերեն Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով