Միջազգային

Իսրայելը պատվիրակություն չի ուղարկել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների․ The Times of Israel

2 րոպեի ընթերցում

Իսրայելը պատվիրակություն չի ուղարկել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների․ The Times of Israel

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պատվիրակությունը ներկայում մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների դիմաց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների հերթական փուլին, որը Կահիրեում պետք է անցկացվի մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The Times of Israel հրատարակությունը` վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։

Աղբյուրը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ բանակցությունները բոյկոտելու պատճառն այն էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները մինչև այժմ չեն ներկայացրել իրենց մոտ պահվող ողջ մնացած պատանդների ցուցակը, ինչպես նաև չեն նշել, թե Իսրայելը կոնկրետ քանի պաղեստինցի բանտարկյալի պետք է ազատի յուրաքանչյուր պատանդի ազատ արձակման դիմաց:

Միևնույն ժամանակ, արդեն Եգիպտոս են ժամանել ՀԱՄԱՍ-ի, ինչպես նաև Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, որոնք բանակցություններին մասնակցում են որպես միջնորդներ։

Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը արմատական շարժումից պահանջել է համաձայնել վեցշաբաթյա հրադադարի, ինչպես նաև կոչ է արել Իսրայելին` նպաստել Գազայի հատվածում հումանիտար մատակարարումների մեծացմանը:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 30 500-ը, վիրավորների թիվը մոտենում է 72 000-ի։

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Միջազգային

ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում