Միջազգային

5,3 և 4,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Ղրղզստանում և Ուզբեկստանում

2 րոպեի ընթերցում

5,3 և 4,6 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Ղրղզստանում և Ուզբեկստանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էպիկենտրոնում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Ղրղզստանի տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը, որի ուժգնությունը հասել է 5,3 մագնիտուդի, գտնվել է Ղրղզստանի և Ղազախստանի սահմանի շրջանում՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքից 42 կմ հարավ-արևելք և Ղրղզստանի Չոլպոն Աթա առողջարանային քաղաքից 26 կմ հյուսիս։

Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության նախնական տվյալներով՝ զոհեր և ավերածություններ չկան։

Նաև 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ուզբեկստանի Կաշկադարյայի մարզի Միրիշկորի շրջանում։ Այդ մասին հայտնել է Ուզբեկստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ կանխատեսման մոնիտորինգի հանրապետական ​​կենտրոնը։

«Երկուշաբթի օրը ժամը 11:29-ին (Երևանի ժամանակով 10:29-ին) երկրաշարժ է տեղի ունեցել Կաշկադարյայի մարզի Միրիշկորի շրջանի տարածքում: Էպիկենտրոնում, որը գտնվել է Տաշքենդից 457 կմ հարավ-արևմուտք, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,6 բալ։ Օջախի խորությունը 8 կմ է», - հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կենտրոնի տվյալներով՝ Կաշկադարյայի մարզում ցնցումներն զգացվել են 2-3 բալ ուժգնությամբ։

Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ղազախստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել,որի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կմ դեպի հարավ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում