Երևանի Աբովյանի անվան հ․ 84 հիմնական դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Խ. Աբովյանի անվան հ․ 84 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում մարտի 4-ի ժամը 12:00-ին, անցկացվելու է հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ աշակերտներին և մանկավարժներին խնդրելով չանհանգստանալ։