Միջազգային

Իսրայելի հարվածների հետևանքով «Հըզբոլահ»-ի չորս զինյալ է մահացել

1 րոպեի ընթերցում

Իսրայելի հարվածների հետևանքով «Հըզբոլահ»-ի չորս զինյալ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի հարավային բնակավայրերից մեկին իսրայելական օդուժի հարվածների հետևանքով մահացել է «Հըզբոլահ» խմբավորման չորս զինյալ, ևս երեք մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է «Սինհուա»-ն:

Անանուն աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Լիբանանի հարավում գտնվող Ռամիա սահմանամերձ գյուղին հարվածը հասցվել է իսրայելական ինքնաթիռների մի քանի գրոհի արդյունքում: Զինվորական աղբյուրների համաձայն՝ Իսրայելը չորս ավիահարված է հասցրել Ռամիային, երեքն էլ՝ Այտա աշ-Շաաբ և Ջաբալ Բալաթ գյուղերին՝ ավերելով հինգ, վնասելով՝ 15 տուն: Նշվում է, որ իսրայելցիները նաև մոտ 40 արկ են արձակել հարավային Լիբանանի 9 քաղաքների և գյուղերի ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում