Սանկտ Պետերբուրգում պայթյուն է տեղի ունեցել բնակելի շենքում. կա ԱԹՍ-ի գրոհի վարկած

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգում մարտի 2-ի վաղ առավոտյան պայթյուն է որոտացել բնակելի շենքում, կան տարհանվածներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ միջադեպի արդյունքում զոհեր և տուժածներ չկան:

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել քաղաքի Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակելի շենքերից մեկում։ Պայթյունի փաստը հաստատել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը: Ռուսական որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ շենքը ենթարկվել է ԱԹՍ-ի գրոհի, սակայն դրա վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:

Նահանգապետ Բեգլովը Telegram-ի իր ալիքում կատարել է հետևյալ գրառումը. «Զոհեր չկան, երկու շենքերի պատշգամբների ապակիները մասամբ վնասվել են, տուժած բնակարանների բնակիչները տարհանվել են»։

Նրա խոսքով՝ ներկայում «առաջնահերթություններից է վնասի բնույթի գնահատումը՝ բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար»։

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության անձնակազմերը, ԱԻՆ աշխատակիցներն ու իրավապահները։

Վնասված հինգ հարկանի շենքը կառուցվել է 1979 թվականին, ունի վեց մուտք և 90 բնակարան։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ վնասվել են նաև հարևան շենքերի ապակիները։

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է