Հասարակական

Երևանի քաղաքապետը և Եգիպտոսի դեսպանն անդրադարձել են Երևանի և Կահիրեի միջև համաձայնագրի ստորագրմանը

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը և Եգիպտոսի դեսպանն անդրադարձել են Երևանի և Կահիրեի միջև համաձայնագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և Կահիրեի նահանգապետարանի միջև գործակցության հաստատմանը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:

«Որպես երկու երկրների բարեկամության խորհրդանիշ, ի դեպ, վերջերս Երևանի կարևորագույն հանգույցներից մեկը ավագանու որոշմամբ անվանակոչվեց «Եգիպտոսի հրապարակ»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ դեսպանը հիացմունք է հայտնել Երևանի առանձնահատուկ գրավչության ու նախաձեռնված փոփոխությունների առնչությամբ: Սերենադ Գամիլը նաև նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ Երևանի և Կահիրեի միջև հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Երևանի և Կահիրեի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում