Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Փարիզը զորքեր չի ուղարկի Ուկրաինա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան մտադիր չէ իր զորքերն ուղարկել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն France Inter ռադիոկայանի եթերում։

«Ֆրանսիացիները չեն մեռնի Ուկրաինայի համար: Մենք զորքեր չենք ուղարկի մարտական ​​գործողություններ վարելու համար: Շրջանակները որոշվել են` խանգարել Ռուսաստանին հաղթանակ տանել, ընդ որում՝ չկռվելով վրա դեմ: Այս շրջանակներում ոչինչ բացառված չէ, ինչպես և ասել է հանրապետության նախագահը», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Փարիզում կայացած հանդիպմանը, որտեղ մոտ 20 արևմտյան երկրների ներկայացուցիչներ քննարկել են Ուկրաինային հետագա աջակցությունը Ռուսաստանի դեմ հակամարտությունում, բարձրացվել է Ուկրաինա արևմտյան երկրների ցամաքային ուժերի հնարավոր ուղարկման թեման։ Նրա խոսքով՝ մասնակիցները փոխհամաձայնության չեն եկել այդ հարցում, սակայն ապագայում նման սցենարը բացառել չի կարելի։

Խորհրդաժողովից հետո մասնակից երկրների մեծամասնության ներկայացուցիչները հայտարարել են, որ չեն ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա:

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է