Սպորտ

Կարեն Խաչանովի ու Անդրեյ Ռուբլյովի բարեգործական խաղի հասույթը կտրամադրվի արցախահայությանը

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովի ու Անդրեյ Ռուբլյովի բարեգործական խաղի հասույթը կտրամադրվի արցախահայությանը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը և ռուս թենիսիս Անդրեյ Ռուբլյովը բարեգործական խաղ կանցկացնեն, որի հասույթը կտրամադրվի արցախահայությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախաձեռնության հեղինակը ՀՄԸՄ Գլենդելի «Արարատ» մասնաճյուղն է: Բարեգործական խաղը կկայանա ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, մարտի 16-ին:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 15-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում