ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում Զաչատևսկի մենաստանում հրդեհ է բռնկվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենաստանի չօգտագործվող շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Հրշեջներն արդեն ժամանել են, կրակը մարվել է, տուժածներ չկան»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է քահանան։