Միջազգային

Մոսկվայում տղամարդը կրակ է բացել շտապօգնության մեքենայի մեջ

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում տղամարդը կրակ է բացել շտապօգնության մեքենայի մեջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մոսկվայում շտապօգնության մեքենայում գտնվող տղամարդը ատրճանակից կրակել է բուժաշխատողի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մայրաքաղաքի Քննչական կոմիտեից հայտնել են, որ հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործ է հարուցվել սպանության փորձի հոդվածով։

Կոմիտեից հայտնել են, որ մոտ ժամանակներս կասկածյալին կտեղափոխեն Քննչական կոմիտեի վարչություն, որտեղ քննիչները կսկսեն նրա հարցաքննությունը։

Ներկայումս հետաքննություն է ընթանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում