Միջազգային

Լեհաստանը կարող է արգելել ռուսական գյուղմթերքի ներմուծումը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը կարող է արգելել ռուսական գյուղմթերքի ներմուծումը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանը չի բացառում Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքների վրա ներմուծման արգելքի սահմանումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը՝ այս մասին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ասել է Լատվիայի իր գործընկերոջ հետ հանդիպմանը:

Նշվում է, որ ինչպես Եվրոպայի մեծ մասում, այնպես էլ Լեհաստանում վերջին շաբաթներին բողոքի ցույցեր են իրականացվում. ֆերմերները բողոքում են Եվրամիության բնապահպանական կանոնակարգերի դեմ, բողոքում են Ուկրաինայի կողմից անբարեխիղճ մրցակցությունից, քանի որ ԵՄ-ն 2022-ից հրաժարվել է Ուկրաինայից ներմուծման մաքսատուրքերից:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի գյուղմթերքները նույնպես շուկայում աղավաղումներ է առաջացնում:

«Լատվիան որոշել է էմբարգո կիրառել Ռուսաստանից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա: Մենք ուսումնասիրելու ենք Լատվիայի դեպքը, և չեմ բացառում, որ Լեհաստանը համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգա»,-ասել է վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում