ՄԱԿ-ում հայտնել են Իսրայելի կողմից Գազայում բազմաթիվ պատերազմական հանցագործությունների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում հայտնել են, որ Իսրայելը բազմաթիվ պատերազմական հանցագործություններ է կատարել Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը` հանդես գալով Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում։

«Վերջին հինգ ամսվա մարտական գործողությունների ընթացքում վարչությունը գրանցել է բազմաթիվ միջադեպեր, որոնք կարող են հավասարեցվել իսրայելական ուժերի կողմից պատերազմական հանցագործությունների, իսրայելական ուժերը կատարել են անհամաչափ հարձակումներ, որոնք խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը… Դա արյունալի սպանդ է», - ասել է նա պաղեստինյան օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի վերաբերյալ իր վարչության զեկույցը ներկայացնելիս։

Թյուրքը, մասնավորապես, հիշատակել է Գազայում քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ՄԱԿ-ի աշխատակիցների և լրագրողների սպանությունների «աննախադեպ» մակարդակը, հումանիտար ճգնաժամը` պայմանավորված մարդասիրական օգնության սահմանափակումներով, բնակչության առնվազն 75 %-ի կրկնվող տեղահանումները, հիվանդանոցների և մյուս քաղաքացիական ենթակառուցվածքների զանգվածային ավերածություններն ու ամբողջ թաղամասերի «պարբերական ավերումը», ինչը Գազան դարձնում է «ապրելու համար զգալի չափով ոչ պիտանի»:

Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումները և Իսրայելի հրթիռակոծությունները նույնպես պատերազմական հանցագործություններ են։

Իրադրությունը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել պաղեստինյան անկլավում, որտեղ զոհերի թիվը գերազանցել է 30 000-ը։

Հայերեն Русский

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը՝ «գող Բջե»-ն և ևս մեկ անձ՝ «Տեցիկ»-ը, ձերբակալվել են

Հայաստան ներմուծվող բանջարեղենը կներկայացվի նմուշառման և նիտրատային ստուգման. ՍԱՏՄ

Շիրակի մարզի հեռավոր համայնքներում տեղակայված տեղամասերը կահավորվում են

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Պարույր Սևակին նվիրված «Անմահության դատապարտվածը» խորագրով ներկայացմանը

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է