Միջազգային

Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսը հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի մասին՝ կապված Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Նոր Զելանդիայի կառավարության պաշտոնական կայքը:

«Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի ևս 61 ֆիզիկական ու իրավաբանական անձանց, այդ թվում՝ նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են պատժամիջոցներից խուսափելու գնումների ցանցերում», - հայտարարել է Փիթերսը։

Ցանկում ներգրավված նոր անվանումներն, ըստ հրապարակման, ներառում են Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության համար տեխնոլոգիաներ ձեռք բերող կազմակերպություններ և որոշ ռուսական բանկերի բարձրաստիճան ղեկավարների: Պատժամիջոցների են ենթարկվել նաև Հյուսիսային Կորեայից զենքի ձեռքբերման մեջ ներգրավված անձինք։

Նոր Զելանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության տվյալներով՝ երկիրը նաև կներմուծի ռուսական ծագման նավթի առավելագույն գնի շեմ, որը սահմանել են Մեծ յոթնյակի երկրները։

Բացի այդ, Նոր Զելանդիան արգելել է սահմանափակումների տակ հայտնված ապրանքների արտահանումը Ռուսաստան և Բելառուս՝ երրորդ երկրների միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում