Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում շարունակվում է փետրվարի 27-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանը կշարունակի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Առաջադրվել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։
ԱԺ-ն նաև կքննարկի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
Քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը։