Հռոմի պապն աղոթք է հղել ԼՂ-ից տեղահանված հայ բնակչության և Հայաստանի խաղաղության համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապը 2024 թվականի փետրվարի 28-ին ընդունել է Վատիկան ժամանած Հայ Կաթողիկե եկեղեցու Սինոդի անդամներին՝ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Հռոմի պապը նրանց ուղղած իր խոսքում նշել՝ ուրախ է Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվան հաջորդած այդ հանդիպան համար։ Այունհետև նա անդրադարձել է Հայաստանին՝ մասնավորապես նշելով.

«Ինչպես չհիշել՝ բառերով կամ աղոթքներով, Հայաստանը, հատկապես նրանց, ովքեր փախել են Լեռնային Ղարաբաղից՝ ապաստան փնտրող տեղահանված բազմաթիվ ընտանիքներին»։

Խոսելով ընթացող պատերազմների, հակամարտությունների մասին՝ Նորին Սրբությունը դրանք «միշտ ողբերգական ու միշտ անհեթեթ» է անվանել․

«Քանիցս աղաչեցի՝ «բավական է»։ Միասին արձագանքենք խաղաղության աղաղակին, որպեսզի այն դիպչի բոլորի սրտերին … Եվ ամենից առաջ աղոթենք։ Ես դա կանեմ ձեր ու Հայաստանի համար»,- ընդգծել է Հռոմի պապը։

Հայերեն العربية فارسی Türkçe

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս