Տարածաշրջանային

Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին

1 րոպեի ընթերցում

Ալիևը սպառնացել է վերջնականապես դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունը ԵԽԽՎ-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը կարող է լրջորեն դիտարկել Եվրոպայի խորհրդից լիովին դուրս գալու հնարավորությունը, եթե մեկ տարվա ընթացքում չվերականգնվեն ԵԽԽՎ-ում իր պատվիրակության իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:

Այս տարվա հունվարին տեղի ունեցած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշվել է չվավերացնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, քանի որ Բաքուն եվրոպական նշված կառույցի ներկայացուցիչներին չի հրավիրել դիտորդական առաքելություն իրականացնելու փետրվարի 7-ին կայացած արտահերթ նախագահական ընտրություններում։ Ադրբեջանը մեղադրվել է նաև ընդդիմությանը հալածելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները ոտնահարելու համար:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունն այդ կառույցին մեղադրել էր կրկնակի ստանդարտներ կիրառելու և «երկրի ընտրական գործընթացին չարդարացված միջամտության փորձի» համար: Ադրբեջանական կողմը հայտարարել է նաև, որ մինչև հետագա ծանուցումը դադարեցնում է իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում