Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ քաղաքացիական առաքելության կողմից բարձրաձայնված՝ Ներքին Հանդ մուտքի խոչընդոտի առիթով ահազանգը քննվում է և քննության արդյունքում եզրակացություններ կարվեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, թե ի՞նչ մանդատով են Ներքին Հանդի հատվածում կանգնած Ռուսաստանի սահմանապահ զորքերը, իրավական ի՞նչ պայմանագրի հիման վրա և եթե ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների մուտքը Ներքին Հանդի հատված խոչընդոտել են Ռուսաստանի սահմանապահ զորքերը, ապա այս դեպքում ո՞րն է պետության գործողությունը։ Պատգամավորը նաև հիշեցրեց, որ իշխանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարում էին, որ Ներքին Հանդի հատվածը հանդիսանում է Ռուսաստանի սահմանապահների պատասխանատվության գոտի։

«Նախ որևէ մեկը չի հայտարարել, որ դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Լավ կլիներ, որ կոնկրետ հայտարարությունը մատնանշեիք, որպեսզի ավելի հասկանալի լինի։

Ինչ վերաբերվում է հայտարարություններին՝ հնչել է ահազանգ և այդ ահազանգը քննվում է՝ հասկանալու համար, թե ինչ խոչընդոտների մասին է խոսքը՝ կա՞ նման խոչընդոտ, թե՞ չկա, և քննության արդյունքում որոշակի եզրակացություն կարվեն»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով ՌԴ սահմանապահների մանդատին և կարգավիճակին՝ վարչապետը նշեց, որ տվյալ դեպքում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։

«Շատ իրադարձություններ կան, որոնք Հայաստան-Ադրբեջան սահմանին գուցե սպոնտան ձևով են ձևավորվել ձեզ հայտնի իրադարձությունների բերումով։ Կարող եմ ասել, որ տվյալ դեպքում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։ Եթե սա նշանակում է, որ ՌԴ սահմանապահները այնտեղ որևէ անվտանգային գործառույթ չեն կարող իրականացնել՝ ենթադրվում է, որ սրանից պետք է արվեն համապատասխան հետևություններ»,- եզրափակեց վարչապետը։

Հայերեն العربية Español Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ