ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի, 22-րդ տուրը եզրափակվեց «Վեստ Արմենիա»-«Արարատ-Արմենիա», «Վան»-«Արարատ» խաղերով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Արարատ»-ը երկու գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վան»-ի դարպասը: «Արարատ»-ից աչքի ընկան Մկրտչյանն ու Հաջին:
«Վան»-«Արարատ»` 0:2:
Օրվա մյուս խաղում «Վեստ Արմենիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Արարատ-Արմենիա»-ին: Թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով: «Արարատ-Արմենիա»-ից գոլը հեղինակեց Տերան, իսկ «Վեստ Արմենիա»-ից` Օկորոնկվոն:
«Վեստ Արմենիա»-«Արարատ-Արմենիա»`1:1:
Ավելի կայացած խաղերում «Նոա»-ն հաղթել էր «Շիրակ»-ին (1:0), «Ալաշկերտ»-ը` ԲԿՄԱ-ին (6:0), իսկ «Ուրարտու»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: