Լավրովն այս շաբաթ կայցելի Թուրքիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ին կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Անատոլիական համաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Լավրովը մարտի 1-2-ին Թուրքիա կայցելի այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հրավերով՝ մասնակցելու Անատոլիական դիվանագիտական ​​համաժողովին։ Այցի ընթացքում նախատեսվում են բանակցություններ Լավրովի և նրա թուրք գործընկերոջ միջև։

«Այս հանդիպման ընթացքում պլանավորվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին` երկկողմ փոխգործակցության իրավիճակն ու հեռանկարները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ առևտուր, էներգետիկա, անվտանգություն, բնականաբար, բանկային ոլորտ, զբոսաշրջություն և այլն», - հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Բացի այդ, նախարարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի, այդ թվում` Ուկրաինայում, Անդրկովկասում իրադրության, պաղեստինաիսրայելական հարցերի, Սիրիայի և Լիբիայի շուրջ, հայտնել է Զախարովան։

Նա հավելել է, որ Լավրովը Անատոլիական համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա։

Հայերեն English Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը