Տարածաշրջանային

Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով

1 րոպեի ընթերցում

Իրանը արբանյակ կարձակի ռուսական տանող հրթիռի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական Pars-1 արբանյակն ուղեծիր դուրս կբերվի փետրվարի 29-ին, ռուսական տանող հրթիռի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։

«Վաղը լուսանկարահանումների Pars-1 արբանյակը, որը 100 %-ով իրանական է, կառուցված հայրենական ընկերությունների կողմից, ուղեծիր դուրս կբերվի ռուսական տանող հրթիռի միջոցով», - մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը:

Նախարարը հավելել է, որ սա կլինի 2021 թվականին նախագահ Էբրահիմ Ռայիսիի կողմից պաշտոնը ստանձնելուց ի վեր հրթիռի 12-րդ արձակումը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում