Թեհրանում հայտնել են, որ Վաշինգտոնն ակնարկում է միջուկային գործարքին վերադառնալու ցանկության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը Վաշինգտոնից ազդանշաններ է ստանում իր պատրաստակամության մասին՝ նպաստելու բոլոր մասնակիցների վերադարձին իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների կատարմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Al Mayadeen-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվում է տարբեր թեմաներով նամակագրությունը: Ամերիկյան կողմը երբեմն ակնարկում է, որ ցանկանում է, որ բոլոր մասնակիցները վերադառնան միջուկային գործարքով սահմանված իրենց նախկին պարտավորություններին: Մեր կողմից մենք բացահայտորեն հայտնել ենք մեր պատրաստակամությունը՝ ողջունելու այն հանձնարարականները, որոնք թույլ կտան վերադառնալ նախկին պարտավորություններին, բայց միևնույն ժամանակ կչեղարկվեն Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները», - ասել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Աբդոլլահիանը նշել է, որ Իրանի կառավարությունն «ի սկզբանե միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը չի դիտարկել որպես պետության խնդիրների լուծման միջոց» և ապացուցել է, որ Իրանը «առավելագույնս հանձնառու է իր միջազգային պարտավորություններին» ատոմի խաղաղ յուրացման բնագավառում։

Իրանական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ գործող նախագահ Էբրահիմ Ռայիսիի օրոք Թեհրանը «լուրջ բանակցություններ է վարել միջուկային գործարքի շուրջ բանակցողների հետ»՝ ԳՀՀԾ-ի վերականգնման նպատակով, սակայն Ուկրաինայում ընթացող հակամարտությունն «իր ստվերն է գցել է դրանց վրա»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն ու Գերմանիան Իրանի հետ միջուկային գործարքը կնքել էին 2015 թվականին, սակայն 2018 թվականին այն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն հրաժարվել էր գործարքից։

2021 թվականի ապրիլից Հնգյակը և Գերմանիան Վիեննայում բանակցություններ էին վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ, սակայն մի քանի փուլերից հետո՝ 2022 թվականի նոյեմբերին, բանակցություններն ավարտվեցին՝ առանց որևէ արդյունքի։

Հայերեն English Français Русский

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը