Անկարան նախատեսում է F-16 կործանիչներ ձեռք բերել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ներկայումս կենտրոնացած է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ ստանալու հեռանկարի վրա, այլ ոչ թե վերադառնալու F-35 ծրագրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Անկարայում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թուրքիան այս փուլում կենտրոնացել է F-16-ի, ոչ թե F-35-ի թեմայի վրա, իսկ ԱՄՆ կոնգրեսում, սենատում, վերջերս մեզ մոտ եկած սենատորների հետ մեր շփումների ժամանակ մենք քննարկել ենք, թե ինչ քայլեր ենք ձեռնարկելու F-16-ի թեմայով»,- նշել է նա։

Խոսելով կործանիչների գնման մասին՝ Էրդողանը հավելել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ Պետդեպարտամենտի զրուցակիցների հետ, և թուրքական իշխանությունները վերահսկում են այդ գործընթացը:

Թուրքիան դուրս է մնացել F-35 ծրագրից 2019 թվականին ռուսական S-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելուց հետո։

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս