Հասարակական

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 2024 թվականի փետրվարի 26-ի դրությամբ 100 է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 2024 թվականի  փետրվարի 26-ի դրությամբ 100 է

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2024 թվականի փետրվարի 26-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 100 է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ նշելով, որ 2024-ին հաստատված վարակման 100 դեպքից 72-ը երեխա է, 28-ը՝ մեծահասակ: 7 քաղաքացի հոսպիտալացված է, դուրս է գրվել 77-ը:

Կենտրոնի տվյալներով՝ 2023 թվականին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում