Երևանում ձերբակալվել է Ղրիմի իրավապահների կողմից հետախուզման մեջ գտնվող 31-ամյա տղամարդը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Շահամիրյանների փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել ու ձերբակալվել է 31-ամյա Գևորգ Ռ.-ն, ով 2019 թ. ապրիլի 22-ից ՌԴ Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրությունից, հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: