Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-8/24. Եսայեան, Սարամագու, Մացուրովա, Սահակյան

4 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-8/24. Եսայեան, Սարամագու, Մացուրովա, Սահակյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը:

Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ«Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Զապել Եսայեան /Երկերի ժողովածու երեք հատորով / հատոր 1

zapel.jpg (57 KB)

Արարատը չենք տեսած, բայց անոր ալեւոր եւ վեհաշուք բարձրութեան զգացումը ունինք… երբ օր մը զայն մեր աչքերուն առաջք ունենանք, վստահ եմ անծանօթ լերան մը տպաւորութիւնը չը պիտի ընէ մեր վրայ.

անոր գաղափարը դրոշմուած է մեր էութեան մէջ եւ այդ գաղափարին ընտելացած ու անով ապրած ենք…

Զապել Եսայեան

Շատերը գիտեն Զապել Եսայանի ողբերգական կյանքի մասին հայրենիքից հեռու դեգերումների շրջանում, բայց պակաս հետաքրքրական չեն գրողի՝ նախաեղեռնյա շրջանի երկերը՝ վեպերն ու վիպակները, որոնք մեկտեղված են այս հատորում։

Կազմել, հրատարակության պատրաստեց, առաջաբանը գրեց, ծանոթագրեց Արթուր Անդրանիկեանը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը։

Թարգմանական գրականություն

Ժոզե Սարամագու, «Կայեն»

kayen.jpg (135 KB)

Ժոզե Սարամագուի «Կայեն» վեպը Կայենի ու Աբելի մասին աստվածաշնչյան պատմության յուրաբնույթ վերարտադրումն է, որտեղ հեղինակը ներկայացնում է դեպքերի իր մեկնաբանությունը՝ անցկացնելով դրանք մարդկային զգացմունքների և բարոյական երկընտրանքների պրիզմայով: Վեպն աստվածաշնչյան պատմությունների բազմաշերտ խճանկար է, որ մարդկային էության, մեղքի և բարոյականության մասին խոր մտորումների և ներքին բանավեճերի տեղիք է տալիս: Թարգմանությունը պորտուգալերենից՝ Աննա Մարությանի: Խմբագիր՝ Շողեր Խաչատրյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Կատարինա Մացուրովա, «Արջուկն ու մեծ ջրհեղեղը»

arjuk.jpg (107 KB)

Արջուկը շատ է սիրում խնձոր ու այգին ջրելիս երազում է խնձորով կարկանդակ ուտելու մասին։ Մի օր, մտքերով տարված, նա մոռանում է փակել այգու ջրի ծորակն ու առավոտյան իր այգում իսկական ծով է հայտնաբերում՝ իսկական ծովային կենդանիներով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Երբ ջուրը դադարում է խողովակից հոսելուց, ծովն անհետանում է, ու այգին վերածվում է ջունգլիի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Աստղիկ Սահակյան, «Նախագծերի կառավարում»

naxagcer.jpg (98 KB)

Նախագծերի կառավարման մասին կան բազմաթիվ ռեսուրսներ օտար լեզուներով, սակայն կարևոր է նախագծերի կառավարման մասնագիտական հիմքի ձևավորումը նաև հայերեն, ընդ որում՝ հայ հեղինակի մշակմամբ։ Գրքում ներկայացված են նախագծերի կառավարման բոլոր ասպեկտները, կարևոր դեր է հատկացված անձնային հմտություններին։ Գիրքը բոլորի համար է, քանի որ յուրաքանչյուր ոք, անկախ գործունեության տեսակից և ոլորտից, առնչվում է նախագծերի հետ։ Սկսնակների համար գիրքը ռեսուրս է՝ նախագծերի կառավարման հիմնային գիտելիքի ձեռք բերելու համար։ Փորձառու մասնագետները կբացահայտեն նախագծերի կառավարման նոր նրբություններ և մոտեցումներ, կամբողջացնեն իրենց պատկերացումները մասնագիտության վերաբերյալ։ Իսկ բարձր օղակի ղեկավարները, ինչպես նաև ձեռնարկատերերը կստանան կարևոր գիտելիք՝ իրենց ստրատեգիկ գործունեությունն ավելի թիրախավորված իրականացնելու և թիմերի հետ առավել արդյունավետ աշխատելու համար։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

Նոր գիրք

«Նոր գիրք»-28/24. Դոստոևսկի, Բաուեր, Դինք

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում