Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը. Վահագն Խաչատուրյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին՝ ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.
«Հայաստանը կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական կապերի զարգացումը և պատրաստակամ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ:
Լիահույս եմ, որ մեր միջև ձևավորված ջերմ անձնական հարաբերությունները ևս կնպաստեն անցյալ տարի Էստոնիա կատարած իմ այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը` ի շահ մեր ժողովուրդների»: