Տարածաշրջանային

Վրաստանում տարեսկզբից 270 մարդու են ձերբակալել թմրահանցագործությունների համար

2 րոպեի ընթերցում

Վրաստանում տարեսկզբից 270 մարդու են ձերբակալել թմրահանցագործությունների համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները տարեսկզբից ձերբակալել են 270 մարդու թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցում հայտնել է Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեյմուրազ Կուպատաձեն։

«Ընթացիկ տարվա սկզբից ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության աշխատակիցները երկրի մասշտաբներով ինտենսիվ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալել են 270 մարդու թմրահանցագործությունների մեղադրանքով, որոնցից 27-ը թմրամիջոցներ իրացնողներ են», - Կուպատաձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ձերբակալվածների թվում են Վրաստանի, Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Հորդանանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Իրաքի և Նիդեռլանդների քաղաքացիներ։ Ինչպես նշել է Կուպատաձեն, ձերբակալվել են քաղաքացիներ, որոնք թմրանյութերը տարածել են ավանդական եղանակով՝ ձեռքից ձեռք, ինչպես նաև նրանք, ովքեր արգելված նյութերը պահել են թաքստոցներում կամ թմրանյութեր են անցկացրել սահմանով։

Իրավապահները տարբեր վայրերում հայտնաբերել են մեծ և առանձնապես մեծ քանակությամբ թմրամիջոցներ՝ հերոին, կոկաին, սուբոտեքս, մեթադոն, մեֆեդրոն, ամֆետամիններ, էքստազի, հաշիշ, կանեփ և այլ թմրադեղեր։ Ձերբակալվածներին սպառնում են բանտային պատիժներ` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում