Միջազգային

Դանի Ալվեշը 4,5 տարվա ազատազրկման է դատապարվել բռնաբարության համար

1 րոպեի ընթերցում

Դանի Ալվեշը 4,5 տարվա ազատազրկման է դատապարվել բռնաբարության համար

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսպանիայի դատարանը «Բարսելոնա»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեշին մեղավոր է ճանաչել Բարսելոնայի գիշերային ակումբում մի կնոջ բռնաբարության մեջ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է BBC-ն։

Նա դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման և ևս 5 տարվա պայմանական ազատազրկման։

40-ամյա հանրաճանաչ ֆուտբոլիստը հերքել էր, որ 2022 թվականի դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան սեռական ոտնձգություն է կատարել կնոջ նկատմամբ: Նրա փաստաբանը հայտնել է, որ բողոքարկելու է դատավճիռը։

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ ազատազրկման ժամկետը որոշելիս դատարանը հաշվի է առել Ալվեշի որոշումը՝ տուժողին վճարելու 150.000 եվրո որպես վնասի փոխհատուցում՝ անկախ դատավարության արդյունքից։

Միևնույն ժամանակ դատարանը չի ընդունել Ալվեշի փաստաբանների առաջ քաշած փաստարկը, որ նրան պետք է ավելի մեղմ պատիժ տրվեր՝ հաշվի առնելով, որ նա հարբած է եղել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում