Միջազգային

Չինաստանում նավի հարվածից կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 5-ի

1 րոպեի ընթերցում

Չինաստանում նավի հարվածից կամրջի փլուզման զոհերի թիվը հասել է 5-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում բեռնարկղային նավն առավոտյան բախվել է կամրջի հենակետին։ Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։

Ավելի վաղ հաղորդվում էր 2 զոհի և 3 անհետ կորածի մասին։

Փետրվարի 22-ին, տեղի ժամանակով ժամը 05։30-ին բեռնարկղային նավը հարվածել էր կամրջի հենակետերից մեկին և քանդել դրա մի մասը, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածից նավի վրա էին ընկել 2 պիկապ մեքենա, 1 միկրոավտոբուս, 1 բեռնատար և 1 էլեկտրական մոտոցիկլետ։

CCTV-ն նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել անձնակազմի սխալի պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում