Վաշինգտոնը Հայաստանին և Ադրբեջանին խրախուսում է հարթել առկա խնդիրները և հասնել խաղաղության համաձայնագրի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է, և երկու երկրների ղեկավարներին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ նա կոչ է արել հարթել դեռևս առկա մի քանի խնդիրները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Նա դեռ հավատում է, որ խաղաղությունը մոտ է, և նա դա քննարկել է անմիջապես այդ երկու երկրների ղեկավարների հետ և խրախուսել է նրանց համագործակցել՝ կամրջելու մնացած ընդամենը մի քանի հարցերը։ Եվ մենք կշարունակենք խրախուսել այդ երկրներին հասնել խաղաղության համաձայնագրի», - ասել է Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Նա նաև անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը Մյունխենի համաժողովի շրջանակներում։

«Ես գիտեմ, որ երկու առաջնորդները հանդիպում են ունեցել Մյունխենում, և մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը համաձայնության հասնելու համար», - նշել է Պետքարտուղարության խոսնակը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջնորդությամբ: Հանդիպումից հետո Փաշինյանն արձանագրել էր, որ կողմերը հավատարիմ են մնում Պրահայում և Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին։ Առաջիկայում նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների, այնուհետև՝ սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպում։

Հայերեն العربية English Español فارسی Русский Türkçe 中文

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել