Հայաստանում ԵՄ դեսպանը վստահեցնում է, որ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության 1-ամյա տարեդարձի առիթով կազմակերպված ասուլիսում:

«Մենք հաստատակամորեն նվիրված ենք այս հարցին հետամուտ լինելուն: Անհրաժեշտ է, որ բոլոր անդամ երկրները աջակցեն դրան, որ կարողանանք առաջ շարժվել։ Հասկանում ենք, որ վիզաների ազատականացումը առաջնահերթություն է նաև Հայաստանի իշխանությունների ու Հայաստանի քաղաքացիների համար»,-ասաց Մարագոսը:

Դեսպանը հիշեցրեց, որ անցյալ շաբաթ Բրյուսելում ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնարկեցին նոր նախաձեռնություն՝ գործընկերության նոր օրակարգն առաջ մղելու համար:

«Այս հարցը դիտարկվում է նույն համատեքստում: Այս ուղղությամբ աշխատանքը շարունակվելու է: Բայց մենք պետք է հավաստիանանք, որ բոլոր անդամ երկրները համակարծիք են այս խնդրի վերաբերյալ»,-ասաց նա:

Հայերեն English Русский

Հայաստանը ստորագրել է ԵԿԱԿ «քաղաքացիական ավիացիայի ոլորտում միջադեպերի քննության համագործակցության վերաբերյալ վարքագծի կանոնների մասին» փաստաթուղթը

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները