Հասարակական

Ավինյանն ու Իմանբաևը հանդիպման ընթացքում անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համաձայնագրի ստորագրմանը

1 րոպեի ընթերցում

Ավինյանն ու Իմանբաևը հանդիպման ընթացքում անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև համաձայնագրի ստորագրմանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Երևանի և Աստանայի միջև նախանշվող համաձայնագրի ստորագրմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերին:

Առանձնակի կարևորելով գործընկերային հարաբերությունների զարգացումը նաև քաղաքների մակարդակում՝ Տիգրան Ավինյանը նկատել է, որ ստորագրվող փաստաթուղթն իր հերթին հնարավորություն կտա գործելու ի բարօրություն երկու քաղաքների ու ժողովուրդների:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության պատրաստակամության համար՝ Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցելու և օժանդակելու երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին և ծրագրերին: Դեսպանն անդրադարձել է նաև մի շարք ընկերությունների գործունեությանը, որը կարող է հետաքրքրել Երևանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում