Տարածաշրջանային

Թեհրանն Իսրայելին մեղադրել է փետրվարի 14-ին Իրանում գազատարները պայթեցնելու մեջ

1 րոպեի ընթերցում

Թեհրանն Իսրայելին մեղադրել է փետրվարի 14-ին Իրանում գազատարները պայթեցնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին կառավարության նիստում հայտարարել է, որ իրանական գազատարների դեմ երկու դիվերսիոն գործողությունների համար պատասխանատվություն է կրում Իսրայելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Գազատարների վրա պայթյուններ էին իրականացվել փետրվարի 14-ին Ֆարսի, ինչպես նաև Չհարմահալ և Բախտիարիի նահանգներում:

Օուջիի խոսքով՝ «Իսրայելի դավադրությունն ավարտվել է ձախողմամբ», քանի որ ընդամենը մի քանի խողովակ է վնասվել։

Օուջին հայտնել է, որ գազամատակարարման ցանցը գործում է բնականոն ռեժիմով։

Փետրվարի 14-ին Օուջին լրագրողներին հայտնել էր, որ Իրանի հարավ-արևմուտքում գազատարների պայթյունները հրդեհներ են առաջացրել, սակայն ոչ ոք չի տուժել: Նրա պնդմամբ՝ դիվերսանտների խմբերը գազատարները պայթեցրել էին միանգամից մի քանի վայրերում՝ մի շարք շրջաններում առաջացնելով գազամատակարարման խափանումներ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում