Այս չեմպիոնությունը ինձ համար սպասված էր․ Վարազդատ Լալայան

2 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը իր չեմպիոնությունը կարևոր գործոն է համարում դեպի Օլիմպիական խաղեր տանող ճանապարհին:

«Մենք չգիտեինք, որ Լաշան (խմբ․ Վրաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, օլիմպիական կրկնակի, Եվրոպայի ու աշխարհի 7-ակի չեմպիոն Լաշա Տալախաձե) չի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Դա միայն ընթացքում պարզ դարձավ: Ես պատրաստ էի այս մրցումներին: Ես պատրաստ էի հաղթանակի: Շատ ոգևորված եմ: 3-4 տարի Եվրոպայի առաջնություններում մեդալներ ունեցել եմ, բայց այս չեմպիոնությունը սպասված էր: Մեծահասակների շարքում առաջին չեմպիոնությունս է: Ինձ համար սա շատ տպավորիչ է, ես շատ ուրախ եմ»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լալայանը:

Խոսելով պոկում վարժությունում իր գրանցած արդյունքից` Լալայանն առանձնացրեց, որ այս ձևում մոտեցումներն այդքան էլ լավ չստացվեցին, բայց հավելեց, որ հրում վարժությունում երկու մոտեցումները բավարար էին հաղթելու համար:

«Հիմա ամեն ինչ տանում է դեպի Օլիմպիական խաղեր, ամեն ինչ նպաստում է դրան: Օլիմպիական խաղերին առավել լավ պետք է պատրաստվենք, որ ավելի լավ ու վստահ ներկայացնենք մեր երկիրը»,-ընդգծեց նա:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին: Մրցումային վերջին`9-րդ օրը, պայքարի մեջ մտան գերծանր քաշային ծանրորդները:

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր Լաշա Տալախաձեն հրաժարվեց մրցումից:

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 200 և 205 կգ: Նա ոսկե մեդալ նվաճեց այս ձևում: Հրում վարժությունում նա բարձրացրեց 250 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Երկամարտի 455 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Այս քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը։

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Español

Վստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե Մելիքյան

Հունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Չեռնոգորիային

Եմենի խորհրդարանը հավանություն է տվել ընդհանուր զորահավաքին

Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ

Տիգրան Ավինյանը Նորագյուղի «Downtown» նախագծի ներդրումային հնարավորությունները քննարկել է գործարարների հետ

Nvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգ

Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջ

Առաջիկայում կքննարկվեն զոհված զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի պահպանման տարբերակները. Երևանի քաղաքապետի խոսնակ

Յարոսլավլի մարզում հրավառության միջոցների արտադրամասում բռնկված հրդեհից 5 մարդ է զոհվել