Վրաստանը չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին իր երկրի միանալու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս»-ը:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցում իրենք շատ հստակ դիրքորոշում ունեն: «Մենք պատժամիջոցների չենք դիմում և այդ առումով բավականին ուժեղ փաստարկներ ունենք»,- ընդգծել է նա Բրյուսելում՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում:

Իրակլի Կոբախիձեն ընդգծել է նաև, որ իրեն դառնացնում են Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու վերաբերյալ ուկրաինացի պաշտոնատար անձանց հայտարարությունները:

Բորելն, իր հերթին, նշել է, որ ԵՄ-ում որևէ մեկը լուրջ չի վերաբերվել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը Վրաստանի ներգրավվելու հնարավորության մասին հայտարարություններին:

Հայերեն Русский

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս

ԲԴԽ նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա Կոս