Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի առաջնությունում բրոնզ նվաճեց. նա ավարտում է կարիերան

1 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում իրենց ելույթներն ավարտեցին Հայաստանի կանանց թիմի անդամները:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան ծանր քաշային կին ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 102 և 105կգ: Այս ձևում Խուրշուդյանը դարձավ բրոնզե մեդաալկիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 227 կգ քաշով նա 3-րդն է:

Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչը` Տաթև Հակոբյանը պոկում վարժությանը բարձրացրեց 103 կգ: Հրում վարժությունում Հակոբյանը գլխավերևում պահեց 124 կգ: Երկամարտի 227 կգ-ով նա 4-րդն է Եվրոպայում:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել: 102 կգ քաշում Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն, Գարիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն ქართული Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար