Ծանրորդ Սամվել Գասպարյանը ԵԱ-ի արծաթե մեդալակիր է, Գարիկ Կարապետյանը` բրոնզե

1 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային 8-րդ օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 177 կգ և 182 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահեց միայն 212 կգ: Երկամարտի 394 կգ արդյունքով Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Ազգային թիմի ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 173 կգ, 177 կգ, 180 կգ: Այս վարժությունում Գասպարյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում նա երկու մոտեցմամբ բարձրացրեց 211 և 216 կգ: Այս ձևում նաև երկրորդն է: Երկամարտի 396 կգ արդյուքով նա դարձավ ԵԱ-ի արծաթե մեդալակիր:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը: 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Español ქართული Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը