Ուրսուլա ֆոն դեր Լայենն առաջադրվել է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրվելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պաշտոնապես առաջադրվել է իր պաշտոնում երկրորդ ժամկետով վերընտրվելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։

65-ամյա քաղաքական գործիչն առաջադրվել է իր՝ Գերմանիայի «Քրիստոնեական-դեմոկրատական միություն» կուսակցության կողմից։

Կուսակցության ղեկավար Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ «Գերմանիայի քրիստոնեական-դեմոկրատական միություն»-ը «միաձայն ընտրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին», որպեսզի նա մնա իր պաշտոնին։

Ընդունելով իր առաջադրումը՝ ֆոն դեր Լայենն ասել է․ «Աշխարհն այժմ լիովին տարբեր է հինգ տարի առաջվա համեմատությամբ»։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է 5 տարի առաջ․ այս ընթացքում ԵՄ-ն բախվել է մի շարք մարտահրավերների, ներառյալ՝ կորոնավիրուսի համավարակը և Ուկրաինայում ընթացող պատերազմը։

Հայերեն Русский

Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Հունաստանում սկսվել է այս սեզոնի առաջին տապի ալիքը

Հանքարդյունաբերության հիմքում մարդն է իր աշխատանքով. ԶՊՄԿ-ում նշել են Հանքագործի և մետալուրգի օրը՝ պարգևատրելով ոլորտի լավագույններին

Բուլղարիայի Ազգային և համաշխարհային տնտեսության համալսարանը հյուրընկալում է ԵՄ-ից դուրս գտնվող երկրներից մոտ 400 ուսանողի. BTA

Հայտնի են «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան 7-րդ միջազգային մրցույթ-փառատոնի մրցանակակիրները

Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին

«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում

Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Հայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 20/07/26