Քաղաքականություն

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները խորն են․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ,19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները խորն են, և Հայաստանը շարունակելու է նվիրված լինել այդ հարաբերություններին։

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Մյունխենի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները խորն են, և շարունակում ենք նվիրված լինել այդ հարաբերություններին։ Բայց սա էլ այն դեպքերից է, որ ամեն ինչ պարզ չէ։ Մեր լավ հարաբերություններն Իրանի հետ որոշ տեղերում լարումներ են առաջացնում, մեր լավ հարաբերություններն այլ երկրների հետ Իրանում են լարվածություն առաջացնում»,- նշեց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում