Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, Դավիթ Հովհաննիսյանը երկրորդն է Սոֆիայում

2 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամները շարունակում են մեդալներ նվաճել Եվրոպայի վարկանիշային առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2023 թվականի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժությունում երկու մոտեցմամբ հաջորդաբար բարձրացրեց 166 և 169 կգ: Այս վարժությունում Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում ձևում Հովհաննիսյանը բարձրացրեց 200 և 205 կգ: Երկամարտի 374 կգ արդյունքով նա Եվրոպայի փոխչեմպիոն է:

Հայաստանի ընտրանու մյուս ներկայացուցիչ` Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 161 և 166 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 200 կգ, 205 և 209 կգ: Այս ձևում նա դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն դարձավ:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Հարությունյանը:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն العربية فارسی Türkçe 中文

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար