«Մտորումների թատրոն»-ում տեղի ունեցավ Հայկազ Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» հերոսական դրամայի առաջնախաղը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու «Մտորումների թատրոն»-ում տեղի ունեցավ Հայկազ Հակոբջանյանի «Պադվալի Վաղոն» հերոսական դրամայի առաջնախաղը։

Հայդուկ, հայրենիքի համար նահատակված Ավետիս Ղարիբյանի՝ Պադվալի Վաղոյի հերոսական ուղուն նվիրված վեպը լույս է տեսել Բեյրութում 1996 թվականին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայացման բեմադրությունը, նկարչական ու երաժշտական ձևավորումները ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանինն է, գլխավոր դերակատար՝ Դավիթ Մարդոյան։

Ավետիս Ղարիբյան-Պադվալի Վաղո (1866-1904) ծնվել ու ապրել է Գյումրիում։ Տունը, որտեղ նա ծնվել ու ապրել է՝ Տերյան փողոցում, այս պահին էլ կանգուն է։ Կազմակերպել է խմբեր, որոնց զինել եւ ուղարկել է թուրքերի դեմ կռվելու։ Ըստ վկայությունների՝ 1904թ. ամռանը ինքն էլ է մեկնել թուրքերի դեմ կռվելու և զոհվել։

«Ժամանակն էր այս նյութը հանրությանը ներկայացնելու։ Շատ այժմեկան է՝ այսօրվա ու մեր մասին։ Կարդում ես տարիներ առաջ գրված այս գործը ու զարմանում՝ ամբողջովին մեր օրերի կրկնությունն է։ Պադվալի Վաղոն իրական կերպար է։ Սա մեր հերոսներին հիշելու, միավորվելու ու պայքարի կոչ է»,- «Արմենպրես»-ին ներկայացնելով գործը՝ նշեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Այս անգամ «Մտորումների թատրոն»-ում՝ նույն հարթակում, տարբեր սերունդներ են՝ փորձառու դերասաններն ու թատրոնի սաները։ Բեմական ու սցենարային ասելիքը խորն էր՝ դերասանական խաղը՝ դիպուկ։

Գյումրիում իր ուրույն խոսքն ու ձեռագիրն ունեցող փորձարարական թատրոնն այս անգամ էլ յուրահատուկ բեմադրական ու դերասանական խաղաոճով հուզեց ու տպավորեց հանդիսատեսին, և, ինչպես առաջանխաղի ավարտին նշեցին շատ հանդիսատեսներ, «Մտորումների թատրոն»-ը կրկին մտորելու առիթ տվեց:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր