Սպորտ

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է

ՍՈՖԻԱ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են պայքարը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մրցումային 6-րդ օրը պայքարի մեջ մտան 89 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2016 թվականի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում ունեցավ մեկ հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 170 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 195 կգ: Երկամարտի 365 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը ԵԱ-ում 5-րդն է:

Այս ձևում Եվրոպայի առաջնության չեմպիոնը երկամարտի 391 կգ արդյունքով բուլղար Կարլոս Նասարն է:

Մինչ այս Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրներ են դարձել 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը և 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: ԵԱ-ի բրոնզե մեդալակիր է դարձել Ռաֆիկ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում