Քաղաքականություն

Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Փաշինյան-Շոլց-Ալիև հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ:

Եռակողմ հանդիպումը կայացել էր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում