Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության որակավորման փուլում Արթուր Դավթյանը հավաքեց 15.000 միավոր: Հայ մարմնամարզիկը դուրս եկավ գավաթի խաղարկության եզրափակիչ:

Ավելի վաղ գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը:

Հայերեն English Русский