Քաղաքականություն

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին

ԵՐԵՎԱՆ,16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և քաղաքական երկխոսության ակտիվացման հնարավորություններն՝ արտահայտելով երկուստեք պատրաստակամություն։ Ընդգծվել է տարբեր ուղղություններով, մասնավորապես տնտեսության, առևտրի, ինչպես նաև մշակույթի ոլորտներում կապերի զարգացման և այդ նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման հարցում փոխադարձ հետաքրքրությունը։

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում