Մշակույթ

Էրմիտաժի թանգարանում բացվել է Ուրարտու պետության Էրեբունի քաղաքի անկյուն

3 րոպեի ընթերցում

Էրմիտաժի թանգարանում բացվել է Ուրարտու պետության Էրեբունի քաղաքի անկյուն

ՄՈՍԿՎԱ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սանկտ Պետերբուրգի Պետական Էրմիտաժի թանգարանի Հին Արևելքի բաժնում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցության շրջանակներում տեղի է ունեցել Ուրարտու պետության հնագույն քաղաք Էրեբունու անկյան հանդիսավոր բացումը, որին մասնակցել է Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը:

4.jpg (100 KB)

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ականավոր հնագետ, արևելագետ, Էրմիտաժի նախկին տնօրեն Բորիս Պիոտրովսկու 115-ամյակին նվիրված ցուցադրությանը ներկայացված են Հայաստանի Էրեբունի պատմաերկրագիտական թանգարան-արգելոցի երեք բացառիկ գտածոներ. այն այցելուների համար բաց կլինի շուրջ մեկ տարի:

2.jpg (137 KB)

Բարձր գնահատելով միջոցառման կարևորությունը՝ դեսպան Հարությունյանն իր խոսքում նշել է, որ ներկայացված նմուշները հնարավորություն են ընձեռնում ծանոթանալու Հայաստանի հնագույն պատմությանը՝ որպես մարդկության զարգացման հիմքերից մեկի։ Նա ընդգծել է, որ Ուրարտու պետության բարձր քաղաքակրթությունը թողել է հարուստ ժառանգություն, որի շարունակությունը հայ ժողովրդի բացառիկ մշակույթն է։

«Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում հաշված րոպեների ընթացքում կարելի է խեղաթյուրել ժողովուրդների պատմությունը՝ կերտված արյամբ և մարդկային սխրանքներով։ Դա վերաբերում է նաև Հայաստանի հնագույն պատմության ճշմարտացիությանը, որն այսօր ուրիշները փորձ են կատարում էժանագին գործիքակազմով փոխել՝ ծառայեցնելով սեփական երկրի շահերին»,- ասել է Վաղարշակ Հարությունյանը:

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու գնահատմամբ՝ հայ ժողովուրդը մեծ ավանդ ունի համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, որի վկայություններից են ներկայացված նմուշները, որոնք ժամանակին գտնվել են Երևանի Կարմիր բլուր հնավայրից:

«Մենք այսօր հայտարարում ենք Կարմիր բլուրում ռուս-հայկական հնագիտական արշավների վերածննդի մասին։ Այնտեղ ժամանակին հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում գտնված իրերի մի մասը ցուցադրության է ներկայացված։ Այս իրադարձությունը մաս է Բորիս Պիոտրովսկու հիշատակի միջոցառումների»,- նշել է Էրմիտաժի գլխավոր տնօրենը։

Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Էրմիտաժի տնօրենին Հայաստանի և Ռուսաստանի միջև միջմշակութային երկխոսության զարգացման գործում նշանակալի ավանդի համար և նրան շնորհել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալ։

6.jpg (97 KB)

Թանգարանային համագործակցության շրջանակներում առաջիկայում Երեւանում կբացվի Էրմիտաժի անկյուն։ Համաձայնություն է ձեռք բերվել նաև Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համատեղ հնագիտական արշավներ կազմակերպելու մասին:

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Մշակույթ

Սպանություն, լարվածություն, բացահայտումներ. Գավառի թատրոնի բեմ կբարձրանա Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ»-ը

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

Մշակույթ

Ուրուգվայում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ը հրաժարվել է կարմիր գորգի գաղափարից

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում