Մշակույթ

Պիտի մոտենանք Թումանյանի գծած կատարելության սահմաններին. Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանը շուքով կտոնի նրա 155-ամյակը

5 րոպեի ընթերցում

Պիտի մոտենանք Թումանյանի գծած կատարելության սահմաններին. Ամենայն հայոց բանաստեղծի թանգարանը շուքով կտոնի նրա 155-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակը, որը նշվում է փետրվարի 19-ին, գրողի թանգարանը տոնելու է բազմաբնույթ միջոցառումներով, որոնք ևս մեկ անգամ կնպաստեն Թումանյան մարդու, Թումանյան ստեղծագործողի հանրահռչակմանը:

«Ճամփորդ հոգին» խորագրով միջոցառումների շրջանակում նախատեսվում են ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, ներկայացումներ, համերգային ծրագրեր, որոնք անցկացվելու են մեծ գրողի թանգարանի մատույցներում և «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն թանգարանում, որտեղ ժամանակավոր գործում է Թումանյանի թանգարանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանն ընդգծում է, որ ամբողջ օրվա ընթացքում թանգարանի հիմնական՝ Մոսկովյան 40 հասցեում հնչելու են Թումանյանի ստեղծագործությունները, իսկ 20:30-ից ցուցադրվելու են թանգարանի ստեղծած ֆիլմերը:

«Շատ հետաքրքիր է «Ճամփորդ հոգին» ցուցադրությունը, որում արտացոլվում է Թումանյանի և Մաթևոսյանի ճամփորդական պատմությունը: Այն ժամադրություն է երկու մեծերի հետ: Փետրվարի 12-ին Հրանտ Մաթևոսյանի 89-ամյակն էր, մենք հիմա գործում ենք Մաթևոսյանի անվան կենտրոնում, ուստի որոշեցինք մեկ ցուցադրությամբ անդրադառնալ երկու մեծ գրողներին»,-պատմում է Ղարախանյանը և հավելում՝ հաջորդ կարևոր իրադարձությունը բացօթյա համերգն է, որին ելույթ են ունենալու «Գեղարդ» երգեցիկ խումբը, «Ethno Colors» բենդը:

Համերգին «Հրանտ Մաթևոսյան» կենտրոն թանգարանի կտուրին լուսային էֆեկտներով և անիմացիոն լուծումներով ներկայացվելու է Թումանյանի թանգարանի գլխավոր շենքը: Տպավորություն է ստեղծվելու, թե Թումանյանի ճամփորդ հոգին իջնում է ներքև և իր ստեղծագործություններն ընթերցում: Միջոցառումը կմեկնարկի 20:30-ին:

Թումանյանի թանգարանը մի քանի ամիս է՝ գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում վերանորոգման աշխատանքների պատճառով: Այնտեղ են տեղափոխել Թումանյանի հյուրասենյակի կահույքը և այլ ցուցանմուշներ:

Ղարախանյանի խոսքով՝ կենտրոնը փոքր է և հնարավոր չէր բոլոր ցուցանմուշներն այնտեղ ներկայացնել, սակայն էքսկուրսիաներ կազմակերպվում են:

Թումանյանի թանգարանի վերանորոգման աշխատանքները նախատեսում են ավարտել 2026 թվականի առաջին եռամսյակում: «Այժմ քանդման գործընթացն է իրականանում, իսկ մայիսին սկսվելու են շինարարական աշխատանքները: Շենքի ետնամասում ավելանալու են աշխատասենյակներ, բացօթյա սրճարան, գրադարան-սրճարան: Շատ հետաքրքիր նախագիծ է, որին դեռ անդրադառնալու ենք»,-ասում է թանգարանի տնօրենը:

Ղարախանյանը վերջերս է ստանձնել թանգարանի տնօրենի պարտականությունները: Կարծում է՝ թանգարանում բացեր չկան, պարզապես կան ծրագրեր, որոնք կարելի է իրագործել: Նա մտածում է վիրտուալ թանգարանի ստեղծման մասին: «Շենքում ցուցադրությունը կազմակերպելուց հետո կսկսենք վիրտուալ թանգարանի նախագիծը, իսկ 2025-ին միտված ենք ունենալ «Թանգարան անիվների վրա», որը շրջելու է սահմանային գյուղերով ու Թումանյան է քարոզելու մեծերին, փոքրերին: Այս նախագծերն են ավելանալու այն ահռելի աշխատանքին, որ մինչ օրս արվել է»,-շեշտում է նա:

Լուսինե Ղարախանյանի հավաստիացմամբ՝ մարդը, հանրությունը, հասարակությունը, ազգը բարձրանում են, վեհանում են գրականությամբ, իսկ եթե գրականությունն ազդեցիկ է, ուժեղ է, ազգի պատկերը փոխվում է:

«Կարևորում եմ Թումանյանի հանրահռչակումը, որպեսզի մարդիկ նույնականացվեն այդ հզոր կերպարի հետ, նրան իրենցը դարձնեն: Համոզված եղեք, որ Թումանյանը հոգեթերապիա է: Թումանյանի հետ առնչվելով՝ հաղորդակցվում ես մարդկային լավագույն որակներին: Ինչքան շատ ես առնչվում Թումանյանին, այնքան նա քոնն է դառնում: Իմ նպատակն է որքան հնարավոր է հասցնել մարդկանց Թումանյանի կատարյալ կերպարը, որ մենք էլ մոտենանք կատարելության նրա գծած սահմաններին»,-եզրափակում է Լուսինե Ղարախանյանը:

Անժելա Համբարձումյան

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում