Եվրոպայի չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանի հաջորդ նպատակն Օլիմպիական խաղերում դրական արդյունք գրանցելն է

2 րոպեի ընթերցում

ՍՈՖԻԱ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը նշում է, որ յուրաքանչյուր մրցաշարում էլ լարվածություն կա, Եվրոպայի առաջնությունն էլ այդ առումով բացառություն չէր:

«Բնականաբար, լարվածություն կա ցանկացած մրցաշարում: Բայց, անկախ դրանից, պետք է, որ լարվածությունը մի կողմ դնես, պայքարես, որ մեդալ ունենաս: Առաջին մոտեցումներն արվում էին մեդալ ապահովելու համար, սակայն հետո արդեն չեմպիոնության համար էի պայքարում»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Խոսելով իր առաջին ոսկե մեդալից` Գրիգորյանն ընդգծեց, որ մարզումների ժամանակ բարձրացրած քաշերը թույլ էին տալիս մտածելու մեդալի մասին, սակայն պոկում վարժության ոչ այդքան հաջող ելույթից հետո փոքր հիասթափություն եղել է:

«Իմ կարծիքով՝ 19 տարեկանում ոսկե մեդալակիր դառնալը նորմալ է: Մեծահասակների մրցաշարերի երկրորդ անգամն էի մասնակցում, սակայն առավելագույնս լավ էի պատրաստվել ու դրական էի տրամադրված»,-ասաց Եվրոպայի նորընծա չեմպիոնը:

Գրիգորյանն իր հաջորդ նպատակներից մեկը համարում է Օլիմպիական խաղերում դրական արդյունք գրանցելը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում նախ բարձրացրեց 80 կգ: Երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 85 կգ, սակայն մրցավարները չհաշվեցին մոտեցումը: Գրիգորյանը չկարողացավ բարձրացնել 85 կգ նաև երրորդ մոտեցման ժամանակ: Հրում վարժությունում Գրիգորյանը գերազանց արդյունքով` 105, 111, 115 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ և երկամարտի 196 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Վարվառա Հայրապետյան

Հայերեն Español Русский

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան