Տարածաշրջանային

Էրդողանը կարծում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության ճանապարհը պաղեստինյան պետության ստեղծումն է

1 րոպեի ընթերցում

Էրդողանը կարծում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության ճանապարհը պաղեստինյան պետության ստեղծումն է

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման ուղին պաղեստինյան անկախ պետության ստեղծման միջոցով է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին:

«Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը անավարտ կմնան, քանի դեռ չի ստեղծվել անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն ինտեգրված պաղեստինյան պետություն՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:

Նա նաև հավաստիացրել է, որ Թուրքիան այսուհետ ևս կաջակցի պաղեստինցիներին իրենց իրավունքների համար պայքարում: «Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին լքված, անօգնական և միայնակ»,-ասել Է Էրդողանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում